20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին կյանքի գնով է անելու

“Այս ընտրություններից հետո մենք պետք է ունենանք ոչ թե նախագահի բարձր հովանու ներքո, կամ յոլա տանելու, այլ իրավունքի Հայաստան։ Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները փետրվարի 18-ին ճակատագրական որոշում կայացնեն”: Այսպես հունվարի 30-ին իր քարոզարաշավը սկսեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Շենիկ համայնքից:

Նախագահի թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում ձգել սեփական և պետական բյուջեի գոտին:”Թույլ չեմ  տալու,  որ հանրային հատվածը , դպրոցներն ու ԲՈՒՀ-երը կուսակցականացվեն և առաջինը ինձ եմ հեռացնելու համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից”: Շենիկցիներին հետաքրքում էր իսկ ի՞նչ ծրագրեր է իրականացնելու թեկնածուն գյուղացիների կյանքը բարելավելու համար:

Պարզվեց, որ սուբսիդավորելու է  ոռոգման ջրի հարկի 80 տոկոսը, իր վրա է վերցնելու շուկայում հավասար պայմաններ ստեղծելու պատասխանատվությունը, այն է` խոշոր գործարարներին զրկելու է ստվերում աշխատելու եւ հարկեր չվճարելու արտոնությունից:

Շենիկ գյուղի բնակիչ Անժիկ Հարությունյանը, ով կեսից միացավ նախագահի թեկնածուի քարոզարաշավին` մոտենալով թեկնածուին հարցրեց `այն ի՞նչ գրված է նախընտրական բուկլետում` դա իրականությու՞ն է դառնալու:

 “Կարող է՞ այնպես լինի, որ մենք գյուղում գազ  ունենանք, կամ էլ խմելու ջուր, որը առնում ենք կամ էլ տրանսպորտի հարցը  կլուծվի, որ շաբաթը մի անգամ է գյուղ մտնում `ու մենք  սեփական ոտքի ու տաքսիների հույսին չմնանք”:

 Նախագահի թեկնածուն հայտարարեց , որ “դա հանձնառություն է, ու այն իմ կյանքի գնով իրականություն է դառնալու” :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ