16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված որոշումը դեռ չի փոխել

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը վաղվանից ”պասիվ” քարոզարշավից անցում կկատարի ”ակտիվ” քարոզարշավի: Սակայն սա չի նշանակում, որ վաղվանից թեկնածուն հանդիպումներ է ունենալու Երևանում կամ մարզեր է մեկնելու: ”Ավելի ակտիվ` շատ հարցազրույցներ եմ տալու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը: 

Վերջինս նշեց, որ հետևում է քաղաքական իրադարձություններին, սակայն ծանոթ չէ նախագահի երեք թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի միասնական հայտարարությանը: Վարդան Սեդրակյանին այս հայտարարությունը չի ուղարկվել:

Նախագահի թեկնածուն նաև նշեց, որ ինքը հետևում է նախագահի մյուս թեկնածուների  քարոզարշավներին, և կարծում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վատ քարոզարշավ է տանում, իսկ մյուսներն` ավելի վատ: ”Մյուսներն ավելի վատ են անում, փորձում են կրկնօրինակել, լավ չի ստացվում: Քանակի առումով 5-10 հոգի մարդ գալիս է կամ չի գալիս”,-ընդգծեց թեկնածու` “կոլեգաների” քարոզարշավը գնահատելով:

Հարցին, թե դեռ վստահ է, որ 81 տոկոս ձայն է հավաքելու, Սեդրակյանն ասաց.

”Իհարկե, ես վստահ եմ: Աստված երբեք իր որոշումները չի փոխում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ