20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քոքոբելյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մասին

“Այս պահի դրությամբ նման հարցադրում չարժե անել”, -խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ, անդրադառնալով “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում սատարելու մասին հարցին, ասաց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ իր եւ “Ժառանգության” միջեւ որեւէ անձնական խնդիր չկա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական ծրագիր ներկայացնի, որը կհամապատասխանի նաեւ “Ազատ դեմոկրատների” պատկերացումներին, չի բացառվում, որ կուսակցությունը կարող է կրկին քննարկել հարցը:

“Քաղաքական դեպքերը, զարգացումները ցույց կտան մեր գործունեությունը: Ակնհայտ է, որ մենք կողմ ենք ընդդիմության միասնական թեկնածուին, որը կներկայացնի հասարակության շահերը”,-նշեց Խաչատուր Քոքոբելյանը`ի պատասախան այն հարցի, թե կուսակցությունը սպասվող ընտրություններին ինչպիսի մասնակցություն կարող է ունենալ: Խաչատուր Քոքոբելյանը չհստակեցրեց, թե ում է տեսնում միասնական թեկնածուի դերում:

Անդրադառնալով այսօր տեղի ուենցած “Ժառանգություն” խմբակցության նիստին եւ”Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության” “ապահարզանին”` Խաչատուր Քոքոբելյանը ասաց, որ խմբակցության հենց առաջին նիստին ինքն առաջարկել է, որպեսզի խմբակցությունը ղեկավարի Զարուհի Փոստանջյանը, որը նրա խոսքով` “Ժառանգության” փայլուն ներկայացուցիչ է:  Նա նաեւ նշեց, որ ի սկզբանե պայմանավորվածությունը 2 ուժերի միջեւ եղել է քաղաքական դաշինք կազմելը, բայց միայն ցուցակները հանձնելուց 3-4 օր առաջ որոշում է կայացվել միասնական ցուցակով գնալ ընտրությունների:

“Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի դաշինքը պառակտման չգնա: Թե ում, որ խմբին էր սա ձեռնտու, չեմ ուզում քաղաքական գնահատական տալ”,-հավելեց Քոքոբելյանը: Նա նշեց,որ Ռուբեն Հակոբյանի հետ անձնական որեւէ խնդիր չի տեսնում եւ ողջ գործընթացը տեսնում է քաղաքական հարթության մեջ: “Ազատ դեմկրատները” միայն ֆորմալ առումով կշարունակեն մնալ “Ժառանգության” կազմում:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելուն, նա ասաց, որ իրենք ի սկզբանե դրան դեմ են եղել, իսկ իր` մանդատից հրաժարվելու մասին պայմանավորվածություն չի եղել:

Անդրադառնալով այն  հարցին, թե “Ազատ դեմոկրատները” այսուհետ ում հետ կհամագործակցեն` գուցե ՀԱԿ-ի՞, Խաչատուր Քոքոբելյանն ասաց.”ՀԱԿ-ի եւ ցանկացած այլ  քաղաքական ուժի հետ անձնական խնդիր չունենք եւ չենք ունենալու: Մենք հասարակության առջեւ պարտավորություն ունենք եւ ընդդիմադիր դաշտում քաղաքական հայտ ենք ներկայացրել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ