24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի քարոզարշավի քննարկվող դրվագներին:

 

“Ինձ վրա ազդեց նախագահի երկխոսությունը քաղաքացու հետ Եռաբլուրում և Մովսես գյուղում: Սերժ Սարգսյանը հորդուբորդով քաղաքացուն ասում է,թե ինքն է մեղավոր, որ նրա որդին երկրում չէ: Իհարկե, նախագահն է մեղավոր: Նա չպետք է լինի օլիգարխների նախագահը, այլ բոլորինը”,-ասաց նա`հավելելով, որ այդ ամենում մեղավոր է նաև իր շրջապատը:

 

Նրա համոզմամբ, այսօր սոցիոլոգները, քաղտեխնոլոգները կատարում են պատվեր:

 

Արամ Հարությունյանը հրավիրում է Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյան բանավեճի: Նա պատրաստ է Պարույր Հայրիկյանի հետ խոսել նրա իսկ առաջարկած բանաձեւից,  Հրանտ Բագրատյանի հետ իր 100 քայլից:

“Րաֆֆի Հովհաննիսյանի հետ “դժվար է բանավիճել, բայց թեմա կգտնենք, կբանավիճենք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ