25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ հենարանը ինձ վստահող ժողովուրդն է. Սերժ Սարգսյանը Ստեփանավանում է/ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզաշավը հունվարի 30-ին շարունակեց Ստեփանավանում: Մինչ նախագահի ժամանումը դահլիճում նստած ստեփանավանցիների մեծ մասը կարդում էր “Դեպի ապահով Հայաստան” նախընտրական ծրագիրը:

Մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Քերյանն առաջինը ոչ թե ծրագրի կրթական հատվածն է ուսումնասիրում, այլ պաշտպանության ոլորտով է հետաքրքրված: “Տղաներս ծառայել են, թոռնիկս ծառայում է եւ էլի թոռնիկներ ունեմ, որ պիտի մեծանան ու ծառայեն”,-ասաց տիկին Քերյանը Henaran.am-ի հետ զրույցում:

Իսկ թեկնածուն ստեփանավանցիներին ասաց, որ եկել է խնդրելու, որ քվեարկեն իր օգտին: Նրա խոսքով` 5 տարի առաջ իր ուսերին կար մեծ պատասխանատվություն, իսկ հիմա էլ եկել է նոր պատասխանատվություն ստանձնելու:

“Իմ հենարանը ինձ վստահող ժողովուրդն է: 5 տարի հետո  այսօրվա բազմաթիվ խնդիրները լուծված կլինեն, բայց նոր խնդիրներ են լինելու: 5 տարի առաջ էլ կային խնդիրներ, որոնց մասին այսօր մոռացել ենք: Ես տեսնում եմ ապահով Հայաստանի ճանապարհը, խարսխված համբերությամբ եւ քրտնաջան աշխատանքի վրա”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա ստեփանավանցիներին կոչ արեց լինել ազատ` այսօր, քվեարկության օրը եւ ընտրություններից հետո: Նրա խոսքով` իշխանությունը լսում է կարծիքները եւ փորձում  համախբել, լուծել այդ հարցերը:

“Ոչ մի վտանգ չի կարող լինել, իշխանությունը ոչ թե պետք է նեղվի ձեր ազատ կարծիքներից, տեսակետներից, այլ պետք  է խրախուսի դրանք, քանի որ այդ ամենն օգնում է մեզ` սրբագրելու մեր ծրագիրը, առաջիկա անելիքները”,-ասաց թեկնածուն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ