20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էրեխեքիս արեւ … Լֆիկը` Եռաբլուրում Սերժ Սարգսյանի մոտ լաց լինող կնոջ մասին. Հրապարակ

“Նախորդ օրը Եռաբլուրում լաց լինող կնոջ եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրար խառնված Սամվել Ալեքսանյանը տեսագրությունում  կրկնում էր.  “Պարոն նախագահ, ամեն անգամ գալիս ա, օգնում եմ, ինքը սովորություն ունի… դաժը իրա էրեխեքին բերել եմ մեր տունը` պահել եմ”:

Թերթը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե ինչու է բերել ուրիշի երեխաներին իր տանը պահել: “Մի քանի տարի առաջ իր տղուն տասը օրով բերինք-պահինք, էրեխեքիս արեւ, բերի ասի` տղա չունենք, տղա եմ բերել մեզ, էդ ժամանակ հլը տղա չունեինք, պահինք-լողացրինք, հագցրինք, հետ ուղարկեցինք”:

Խոսափողի մեջ ինչ-որ կնոջ ձայնն էր լսվում, որն ինչ-որ բան էր հուշում Լֆիկին. “Հա, ճիշտ ա ասում Շողիկը, վերջն էլ վրաս բողոք գրեց քաղմասում”: Ինչի՞ համար:

“Բողոքել էր, թե իբր իր էրեխուն չեմ տալիս, ամեն անգամ էրեխեքին գցում հետեւը, գալիս էր մեր դուռը, ամեն անգամ ես էլ…,- կրկին կնոջ ձայն լսվեց հեռախոսի մեջ:- Հենա` Շողիկն էլ ա օգնում, իրեք էրեխա ուներ, մեկը մահացել է, երեկ էլ, մինչեւ նախագահի գալը, տասը հազար դրամ ուզեց, տվի, բայց…”:

 Դե որ քսան հազար տայիք, կարող է չգար Սերժ Սարգսյանի դեմը բռներ: “Տալիս ենք, բա ի՞նչ ենք անում, բայց ինքը տուն է ուզում”:

 Հո հետո  չնեղացրի՞ք: “Ինքն ա ինձ նեղացնում, ես կարա՞մ իրեն նեղացնեմ”,- ասաց Սամվել Լիմինդրովիչը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ