29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատազրկված գնդապետի փոքրիկ դուստրը դիմել է նախագահին

8774_1748249285405043_207241402967982345_n

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դուստրը՝ 6 ամյա Սվետլանան նամակ է գրել ՀՀ նախագահին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը, նշեց, որ դա երեխայի կամքն է, սակայն ընտանիքը չի պատրաստվում նամակը ուղարկել նախագահին:

«Պարոն նախագահ, Ձեզ է դիմում Սվետլաննա Ավետիսյանը` Վոլոդյա Ավետիսյանի փոքր աղջիկը: Ցանկացած երեխա` այդ թվում նաև ես, իրավունք ունենք ապրելու լիարժեք ընտանիքում: Բայց ինձ զրկել են իմ հայրիկից, բայց լիարժեք ընտանիքում պետք է լինի և’ հայր, և’ մայր: Ազատեք, իմ հերոս հայրիկին: Ես հույսով սպասում եմ….»,-գրել է Սվետլաննան:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետիսյանը 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ