25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը կարևորեց և խոստացավ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներին: Վարչապետը նշեց, որ 2015 թվականը հագեցած էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով, մարտահրավերներով:

«Առաձնացնեմ երեք կարևորագույն իրադարձությունները: Առաջինը տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»,- հայտարարեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ անցնող  տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ երեք տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ:

Երկրորդ կարևորագույն նվաճումը, Հովիկ Աբրահամյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների իրականացումն ու համաժողովրդական քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունների ընդունումն էր: Վարչապետը նկատեց, որ նոր Սահմանադրությունն, անկասկած, արժեքավոր հիմք է ծառայելու մեր հայրենիքի բարեկեցության ու կայուն զարգացման համար:

Հովիկ Աբրահամյանի փաստեց, որ  Հայաստանը  սկսել է նոր ու լայնածավալ բանակցություններ Եվրամիության հետ, որի շրջանակներում քննարկվել են բազմաթիվ տնտեսական հարցեր՝ մեծացնելով Հայաստանի փոխգործակցությունը ԵՄ անդամ երկրների տնտեսությունների հետ:

«2016 թվականին Կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանունակության մեծացման, ժողովրդի բարեկեցության համար»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ