20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Խայտաբղետ” հունվար, տաք փետրվար

ԱԻՆ Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր  ‘Հենարան’ ակումբում նշեց, որ թեեւ հունվար ամսին կանխատեսվել էր նորմայից ավելի օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների քանակի ավելացում, սակայն հունվարը “խայտաբղետ” էր:

  Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանի անկում է նկատվում: Չնայած այս պահին ամենուր ձնախառն անձրև է տեղում, երեկոյան ժամերին այն կդառնա ձյուն: Այս գիշեր տեղումները կդադարեն Սյունիքում, Տավուշում և Արարատյան դաշտի ցածրադիր գոտիներում:

Վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակին, ապա հունվարի 30-ի ցերեկը սպասվում է 2-4 աստիճան տաքություն:

Հաջորդ երկու գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի: Հովտային շրջաններում կգրանցվի մինչև 5 աստիճան ցուրտ, իսկ լեռնային շրջաներում՝ մինչև 13 աստիճան ցուրտ։ Օդի նվազագույն ջերմաստիճան կդիտվի Շիրակի մարզի որոշ շրջաններում: Այդուհանդերձ, նշված ջերմաստիճանը հունվար ամսվա համար օդերեւութաբանը բավական մեղմ է համարում:

Փետրվարի սկզբին դարձյալ տեղումներ են սպասվում՝ ամսի 1-ի գիշերը կգրանցվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ 1-3 աստիճան տաքություն։

Փետրվարին դարձյալ սպասվում է բավականին տաք եղանակ: “Միջին ջերմաստիճանը բարձր կլինի, իսկ տեղումները՝ ավելի շատ: Մայրաքաղաքում կգրանցվի միջինը -0.6 աստիճան ցուրտ: Փետրվարն անցումային ամիս է, հետևաբար ցածր ջերմաստիճան գրանցվում է առաջին մի քանի օրերին”,- ասել է Զարուհի Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ