25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը՝ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունից դուրս

՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ իրենց կուսակցականներ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն այլևս չեն ներկայացնում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը:

՛՛Վերջին շրջանում ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ և ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ՛՛Ազատ դեմոկրտաներ՛՛ կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛  կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը: Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ