28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տնտեսական անկումների տարի. ամփոփում

130110001_padenie-ekonomiki

2015 թվականին ֆինանսական շուկայի տատանումները, ռուբլու արժեզրկումը և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի տնտեսության վրա: Մասնավորապես` Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալներն անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20 %-ով: Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6 %-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով:

Այս բացասական ցուցանիշը ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքն է, ինչի արդյունքում ոչ միայն զգալիորեն կրճատվել են տրանսֆերտները, այլ նաև ընկել է ՌԴ-ի բնակչության գնողունակությունը: Հենց վերջինի հետևանքով` կրճատվել է հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա: Բացի այդ` ներքին առևտրի կրճատումն ուղղակիորեն կապ ունի տրանսֆերտների կրճատման հետ: Անցող տարում արտադրանքի աճը կազմել է 11,6 տոկոս, իսկ արդյունաբերությանը` 4,6 տոկոս: Փոքր աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում` 2,8 տոկոսով, աննշան աճ շինարարությունում` 0,1 տոկոսով և նկատելի անկում առևտրի ծավալներում` 6,4 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թ-ի հունվար-հոկտեմբերին 2014 թ-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ նվազել է 20,4 տոկոսով և կազմել 3 մլրդ 900 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 223 մլն դոլար՝ նվազելով 2,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 677 մլն դոլար՝ նվազելով 26,6 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 9,2 տոկոսով և կազմել 181 հազար դրամ, մասնավոր հատվածում` մոտ 209 հազար դրամ՝ աճելով 7,1 տոկոսով, պետականում` 162 հազար դրամ, աճելով 11 տոկոսով: Միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառվում է եկամտային հարկը:

ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2015  թ-ի հոկտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են մոտ 144 մլն դոլար: Նախորդող մի քանի ամիսներին, ինչպես նաև նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այս ցուցանիշը նվազել է: Նույնը վերաբերում է նաև զուտ ներհոսքին (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը), որը կազմել է մոտ 82 մլն դոլար: Դրամական փոխանցումներ ստացող հիմնական երկրից` Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են գրեթե 92,5 մլն դոլար, իսկ զուտ ներհոսքը` 66 մլն դոլար: Նվազման պատկերն այստեղ նույնպես նույն միտումն ունի:

Գնաճի տարեկան ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գտնվել է ԿԲ կողմից թույլատրելի համարվող միջակայքից` 4% + – 1,5%, ցածր՝ կազմելով 1,2 տոկոս: Սոցիալական առումով ցածր գնաճը, թեև, նպաստավոր է, բայց չի նպաստում տնտեսական աճին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ