18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամանորյա սեղանի պարտադիր բաղադրիչ՝ Նրբաբլիթներ մսով

Բաղադրությունը՝

Խմորի համար՝

կաթ – 4 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 2-2.5 բաժակ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
աղ – մի պտղունց։

Միջուկի համար՝

տավարի աղացած միս – 500-600 գ,
սոխ – 1-2 գլուխ,
չորացրած կամ թարմ ծիթրոն,
մաղադանոս,
աղ, պղպեղ,
կարագ – 70 գ
Պատրաստման եղանակը՝

  1. Սառը կաթը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ձուն կոտրել, հարել, խառնել կաթին: Աղ ցանել, ավելացնել բուսայուղը:
  2. Աստիճանաբար ավելացնել նաև ալյուրը`մաղով շաղ տալով անմիջապես կաթսայի մեջ: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չառաջանան:
  3. Թավան լավ տաքացնել: Շերեփով այնքան խմոր լցնել թավայի մեջ, որ շերտը շատ հաստ չլինի, այլապես փաթաթելիս կպատռվի: Եթե խմորը ջրիկ է, ալյուր ավելացնել, այն պիտի թանձր շիթով հոսի:
  4. Խմորի մի կողմը թխվելուն պես այն շուռ տալ, թողնել, որ մյուս կողմն էլ կարմրի: Շարել իրար վրա, թողնել սառչեն:
  5. Միջուկի համար նախատեսված միսը լցնել թավայի մեջ, մի փոքր ջուր ավելացնել: Կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա: Երբ հեղուկը ցամաքի, ավելացնել աղացած սոխը, կարագը, կափարիչը նորից ծածկել:
  6. Պարբերաբար խառնելով տապակել, վերջում ավելացնել չորացրած կամ թարմ կանաչի, համեմել աղով, սև պղպեղով, խառնել: Ամեն շերտի մեջ գդալով դնել մի փոքր միջուկ, երկարուկ փաթաթել։
  7. Մատուցելուց առաջ տաքացնել` թեթևակի տապակելով տաք բուսայուղի մեջ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ