24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաքվի մոտեցումը Ստեփանակերտի օդակայանի հարցում Բորդյուժան անհաջող կատակ որակեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի կառավարության որոշմանը, որը թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին: Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ծանոթ է այդ որոշմանը:  ‘’Դա մտքերի անհաջող մեկնաբանություն է կամ անհաջող կատակ: Ես Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակաիրթ երկիր: Ես խիստ կասկածում եմ, որ որեւէ երկրի ղեկավոր մեր ժամանակներում կարող է հրաման տալ` ոչնչացնել մեկ այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռները ‘’,-շեշտեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

‘’Մենք ունեցել ենք օրինակներ եւ հիշում ենք այդ ողբերգությունը Հեռավոր արեւելքում եւ մենք հիշում ենք միջազգային հանրության արձագանքը’’,-շարունակեց Նիկոլայ Բորդյուժան` ընդգծելով.’’Ես այդ տեղկությունը լուրջ չեմ ընդունում’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ