29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է. նախարար /վիդեո/

20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ

«Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է»,-այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ իր նշանակումից հետո ինքն անձամբ ամեն օր հետաքրքրվել է եւ հանձնարարել, որ ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես պիտի կատարվի։

«Հաջորդ տարվա համար մեր կարևորագույն հարցերից մեկն էլ բանտային առողջապահությունն է։ Առհասարակ, մենք ցանկացած դեպքի մասով  բացթողումները վեր ենք հանում ու փորձում լուծում տալ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ  Սողոմոն Քոչարյանը 20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատվեց և 15 օր անց հիվանդանոցում մահացավ:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ