18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Ամալյանն էլ` ինչպես Նազենին ու Շուշանը. Հրապարակ

Թերթը զրուցել է ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի հետ, ով օրերս մասնակցել է Սերժ Սարգսյանի քարոզարշավ-հանդիպմանը: Ոմանց մոտ տարակուսանք առաջացրեց նրա մասնակցությունը, քանի որ Ամալյանը միշտ աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով:

“Համայնքի ղեկավարը կանչել էր, ես էլ գնացի:Ես ընդդիմադիր չեմ եղել: Ես մարդու կողմն եմ եղել: Էն ժամանակ էլ ես ընդիիմության մեջ եմ եղել մենակ նրա համար, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը կար, ու ես չէի կարող Վազգեն Սարգսյանի եղբոր դեմ լինեի:

Ընդդիմության մեջ լինելուս միակ սկզբունքը դա է եղել: Հիմա ընենց չի, որ ես ընդդիմության մեջ չեմ, ուրեմն դիմություն եմ: Ուղղակի եղած թեկնածուների մեջ ընտրում եմ Սերժ Սարգսյանին: Շատ հարգում եմ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց գիտակցում եմ, որ ռոմանտիզմն այսօր իրական չէ:Եւ գիտակցելով, որ այսօր կա մարդ, որը պետության բոլոր պրոբլեմներին ծանոթ է, իմ ձայնը կտամ նրան”,-ասել է երգիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ