20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը խնդրում է հանգիստ թողնել իր և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման

Վիրտուալ տիրույթում քննարկվող թոփ-լուրը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, թողել է իր  կնոջը և երեք երեխաներին`Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ ունեցած սիրավեպի պատճառով, դարձավ օրվա ամենաքննարկվող հարցը:

Դավիթի կինը՝ Լիլիթ Շահնազարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս պատմությանը.

«Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։ Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ