20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պատերազմում արյուն թափած մարդ է . ազատամարտիկ

”Արցախյան ազատամարտի կանանց” ՀԿ հիմնադիր, փոխգնդապետ Աիդա Սերոբյանն այսօր առավոտյան այցելել է ”Եռաբլուր”, ապա եկել ասուլիսի: ”Եռաբլուրում” նա հանդիպել էր իր մարտական ընկերներին ու հիշողություններ էին արթնացել:

Աիդա Սերոբյանը հիշեց, որ իր հետ պայքարում էին նաև կանայք ու երեխաներ: Մարտունու բարձունքներից մեկը գրավելիս էլ իրենց են միացել երեխաներ, որոնց հայրը զոհվել էր: ”Նրանք պահանջում էին իրենց հոր ավտոմատն իրենց տալ: Հետներս բարձրանում էին ու ես այդ ժամանակ մտովի հաջող էի անում իմ երեխաներին: Հրամանատարը չէր ուզում, որ նրանք մեզ հետ բարձրանան: Երբ բավական խիստ ձևով ասաց` մի եկեք, երեխաները զայրացան”,-պատմեց նա:

Այսօր Աիդա Սերոբյանը հպարտանում է հայոց բանակով և նշում, որ երբ իրենք կռվում էին պատերազմի դաշտում, երազում էին հայոց բանակի մասին, իսկ այսօր այն այլևս երազանք չէ: Իրենք նույնիսկ նորմալ զենք չեն ունեցել, իսկ այսօր մեր բանակը հզոր է: Ազատամարտիկը կարևորում է , որ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՊՆ Սեյրան Օհանյանը ”պատերազմի քառուղիներում արյուն թափած մարդիկ են”:

Նա կարծում է, որ այսօր բանակում եղած խնդիրների պատճառ է երեխաների դաստիարակությունը: ”Նրանց հայրենասիրություն չեն սովորեցնում”,-ասաց Սերոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ