20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայրիկյանը տարակուսած է. Բանակի օրվա միջոցառումներին հրավեր չի ստացել

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու պարույր հայրիյանը ‘’Ֆեյսբուք’’  սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է հայովց բանակի օրվա  կապակցությամբ եւ նշել, որ բանակի օրվան նվիրված միջոցառումներին իրեն չեն հրավիրել:

Հայրիկյանն արձանագրում է, որ առաջին անգամ պաշտոնական հրավեր չի ստացել:

‘’Այսօր ազգային բանակի օրն է։ Առաւօտեան մի քանի շնորհաւորական հեռախօսազանգեր ստացայ, բայց հետաքրքրական է, որ պաշտոնական միջոցառումների հրաւէր՝ ոչ։ Առաջին անգամ է այսպիսի բան պատահում։ Չի վայելում ոչ իմ լաւ բարեկամ Սեյրան Օհանեանին, ոչ էլ միւսներին։ Բոլոր ժամանակներում, նոյնիսկ իմ հանդէպ ընդգծուած նախատրամադրուածութիւն (բարդոյթ) ունեցողները երբեք չեն անտեսել հայկական բանակի գաղափարի եւ առարկայական կայացման հարցում իմ ունեցած ներդրումը։

ԱՄԿ-ն զինուորական կառոյց էր իր հստակ համակարգով՝ զինուոր, մարտիկ, կրտսեր ենթասպայ, ենթասպայ, աւագ ենթասպայ, աւագ, կրտսեր տասնապետ, տասնապետ, աւագ տասնապետ, հիսնապետ, հարիւրապետ, փոխգնդապետ, գնդապետ։ Ամենաբարձր աստիճաններ ունեին Ազատն ու Աշոտը՝ աւագ տասնապետ, ես, Անդրանիկն ու Յակոբջանը տասնապետներ էինք, Ռազմիկը կրտսեր տասնապետ էր եւ այլն։

Աստիճանները ես էի տալիս։ Դրանք տրւում էին ըստ կատարած գործերի։ Խորհրդում տասնապետն ուներ մէկ ձայն, աւագ տասնապետը երկու ձայն։ Ես որպէս ընտրուած ղեկավար եւս մէկ ձայն ունեի․․․

90-91թթ. երբ ազգային բանակի շուտափոյթ ստեղծման օրէնսդրական նախաձեռնութեամբ էի յանդէս գալիս, ինձ հհշ-ականներն ու նրանց կամակատարները ծայրահեղական ու պատերազմի կողմնակից էին ազդարարում եւ երկու-երեք տարով հետաձգեցին ազգային կարեւորագոյն հաստատութեան ստեղծումը։ 

Ինձ ոչ ոք չի սովորեցրել։ Ինձնից անկախ դեռ քսանս չբոլորած ինձ ու մեզ զինուոր էի համարում։ Լաւ է ներկայացուած Զինուորի Կերպարը Հայրիկեանի ստեղծագործութիւններում ուսումնասիրութեան մէջ։ ‘’․․Լինենք զինուր երկրին պաշտպան․․․’’ (‘’Հայ ենք մենք’’- երգից), ‘’Մենք ազգի զինուորներ, գերի ենք այս հեռւում․․’’ (‘’Գերուած զինուորի երգը․․’’), ‘’Մեր ազգը այսօր զինուոր շահեց, սրանից վսեմ՝ էլ ի՞նչ․․․’’ (1976թ.) եւ այլն, եւ այլն։ Շատ հստակ արձանագրուած է որպէս ազգայի առաջնային խնդիր նաեւ մինչեւ 1976 թ. ԱՄԿ ծրագրային փաստաթղթերում։

Փոխանակ մատուցեն նոր սերնդին եւ իրենց լաւ զգան, որ ցեղախումբ չեն, այլ կազմակերպուած ազգ, նախանձից իրենց են ֆիդյայկիններին են փառաբանում․․․
 Շնորհաւորում եմ բոլոր կարգին հայերին․ պինդ լինենք եւ հոգով ուժեղ ու առողջ’’,-գրել է Պարույր Հայրիկայնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ