24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Հարսնաքարի’ գործով դատավորը գնաց խորհրդակցության /լրացվում է/

Ավան եւՆորՆորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը “Հարսնաքարի”գործով  մերժեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի դատավարին ինքնաբացարկի միջնորդությունը: Արդեն երկրորդ անգամ է բացարկ հայտնվում դատավորին: Այնուհետեւ նույն պաշտպանը  բացարկը հայտնեց դատախազ  Արթուր Դավթյանին:

Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ՝որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ