29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է սպանել Արթուրին. կա մեղադրյալ

IMG_6183

Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանության գործով արդեն կա մեղադրյալ:

«Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է անձի ինքնությունը, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Դեկտեմբերի 24-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- Henaran.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյանը, ով ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արթուր Նազարյանի որովայնին, պարանոցին և կրծքավանդակին, սպանել նրան ու հափշտակել գումար:

Դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Քննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Karen_Shahinyan.1

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ