25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ես սիրում եմ մեր բանակը` զինվորից մինչև հրամանատար”

՛՛Մենք ունենք մի բանակ, որ այսօր տարածաշրջանում արդարացնում է իր նախորդների հաղթանակները, իր անցած ուղին՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը:  

Նրա խոսքով՝ պետք է շնորհակալություն հայտնել ազատամարտիկներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր ոտքի կանգնեցին, փառքով պահպանեցին Արցախի հողը: ՛՛Բանակը ստեղծեցին մեր ազատամարտիկները, և ողջ աշխարհին զարմացրին, որ մենք կանք և կլինենք՛՛,-նշեց նա:

Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմենուհի Ստեփանյանը հավելեց, որ այսօրվա սերունդն էլ անհրաժեշտության դեպքում ոտքի կկանգնի և կպաշտպանի իր հայրենիքը:

Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում հայոց երկիրը, հայոց հողը: ՛՛Այսօրվա երիտասարդի համար ավելի դժվար է, այսօր երբ երիտասարդը կարողանում է վեր կանգնել նյութական արժեքներից և մտածել երկրի անվտանգության մասին, դա արդեն հերոսություն է՛՛,-ասաց ուսուցչուհին:

Վերջինս հպարտությամբ նշեց, որ այսօր բանակում շատ լավ երիտասարդներ են ծառայում:

 ՛՛Ես սիրում եմ մեր բանակը` զինվորից սկսած մինչև հրամանատար՛՛,-ընդգծեց մանկավարժը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ