24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թանկացումներ չկա՞ն. Շաբոյանը պարզաբանեց

«Մեր գերատեսչությունը գների կարգավորմամբ և գների վերահսկմամբ չի զբաղվում, այնուհանդերձ գնագոյացման խնդիրները գտնվում են մեր տեսադաշտում այնքանով, որքանով որ մեր տեսադաշտում են գտնվում այն շուկաները, որտեղ կան խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները»,-այսօր՝ դեկտեմբերի 24-ին Կառավարության այս տարվա վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Շաբոյանը անդրադարձավ  Ամանորից առաջ շուկայում անհիմն գնագոյացման դեպքեր հայտնաբերին մասնավորապես արձանագրելով. «Որպեսզի պահանջարկի աշխուժացման արդյունքում այնպես չստացվի, որ խոշոր ընկերություններն առիթից օգտվեն և հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահումներ իրականացնեն, այդ իսկ պատճառով, սովորաբար, ամեն տարի, այս տարի ևս, Ամանորի նախաշեմին ուժեղացված հսկողություն ենք սահմանում հատկապես այն շուկաներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները և այն շուկաները, որոնք սոցիալական նշանակություն ունեն»,- ասաց Շաբոյանը:

Շաբոյանը տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները գրեթե ամենօրյա կտրվածքով դիտանցումներ են անցկացնում մի քանի խոշոր սուպերմարկերտներում, որոնք ևս համարվում են գերիշխող դիրք զբաղեցնողներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ