24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը չի վստահում. թեժ կրքեր կառավարությունում

Կառավարության այսօր՝ դեկտեմբերի 24-ին հրավիրված  նիստում տարածքային կառավարման և արտակագ իրավիճակների  փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` կառավարությունը Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 միլիոն դրամ:

Գումարն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:

Փոխնախարարը նշեց , որ մարզում կրթական ծրագրերից խնայողություներ են եղել և այդ խնայողությունների 8,4 միլիոնը կարող է ուղղվել այդ ծախսերը փակելուն:

Հովիկ Աբրահամյանը բարկացած արձագանքեց` հսկայական գումարի մասին է խոսքը, բայց հիմնավորում չի ներկայացվում.

«Մինչև հիմնավորում չներկայացվի, չենք հաստատի: Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարին, սա չեմ ստորագրելու մինչև հիմնավորումը չլինի: Ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորեն, 100 հազար դրամ չի, 200 հարյուր հազար դրամ չի , 700 հազար դրամ է , եթե տնտեսված փող կա, դա դեռ չի նշանակում, որ պետք է գումար հատկացնենք…»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ