28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը,. ո՞վ կհետեւի նրան

image_15250

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի հայտարարությունը.

Հացադուլիս երրորդ օրն է։ Կեանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մէկ օրից աւել եմ գոյատեւում լիարժեքօրէն մասնակցելով ընթացիք գործերին, կատարելով թէ մտաւոր եւ թէ մարմնական աշխատանքները։ Այսօր մարզանքս չարեցի․ սրտիս շրջանում ճնշուածութիւն կար։ Ընդհանրապէս խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի օր Անդերաս Ղուկասեանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրեայ հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։ Քիչ անց եւս մէկ անգամ կայցելեմ իրեն․․․ Ի դէպ, քայլս վարակիչ է դարձել եւ նոյնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Յարութիւնեանն ասաց, որ իմ աւարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրեայ հացադուլ։

Եւրոպական մասնագիտական կազմակերպութեան հարցումներով, չնայած ես թեկնածուների շարքում երրորդն եմ, սակայն մէկ այլ՝ քաղաքական գործի համար կարեւորագոյն անուանակարգում՝ ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ոլորտում՝ ա ռ ա ջ ա տ ա ր ը։

Այսինքն՝ եթէ առաջադրուած ծրագրերի նկատմամբ ժողովրդի ունեցած վերաբերմունքով այսօր որոշուեր առաջատար քաղաքական գործիչը (իսկ դա որպէս կանոն, հիմնական չափորոշիչն է), ապա մենք մտածելու բան չէինք ունենայ․․․

Բայց փաստ է, ու դա հաստատւում է նաեւ մեր մարդկանց կատարած անաչառ հարցումներով, որ ծրագիր-քաղաքական գործիչը մի քանի անգամ աւելի շատ ձայներ ունի քան մարդ-քաղաքական գործիչը։ Այդ տարբերութիւնը կարող էր նոյնիսկ մի քանի տասնեակ տոկոսով արտայայտուել, բայց երբ մի քանի հարիւր տոկոս է, պէտք է ենթադրել, որ մարդիկ ոչ բնականոն իրավիճակում են՝ վախեցած կամ ․․․ Այս կամ-ն է որ պէտք է արագ պարզենք ու արագացնենք մադ-գործիչ եւ ծրագիր գործիչ վարկանիշների ներդաշնակումը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ