24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ղեկավարը թող աշխատի, ժողովրդին էլ պահի…” /վիդեո/

Տավուշի մարզի Գոշ գյուղում է ապրում 84-ամյա Հրանուշ Նուբարյանը: “Փառք Աստծո, երեխեքս նորմալ ապրում են, ռուսաստաններում են, դե ես էլ գլուխս յոլա եմ տանում… ինչ ասեմ”,-ասաց նա Henaran.am-ին: Հրանուշ տատիկը Գոշավանք էր հասել, որ նամակ հանձնի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Վառելիք չունի, գումար է խնդրում, որպեսզի կարողանա տունը ջեռուցի: “Է բալա, միայնակ կին եմ, թոշակի հույսին”,-ասաց նա: Նամակն էլ հարեւանի թոռն է գրել: “Խնդրեցի`ասի գրի, մեր ղեկավարը լավ մարդ ա, կօգնի, ինքը գրեց, ես էլ իմ ձեռով անունս գրեցի, որ ղեկավարը տեսնի մեծ կնկա ձեռագիր ա”,-պատմում է Հրանուշ տատը: 

Երբ Հրանուշ տատին հիշեցրի, որ քիչ առաջ ասաց` երեխաները Հայաստանում չեն ապրում, ոնց է միայնակ` պատասխանեց. “Հա, բալաս, Աստված պահի նրանց էլ, թոռներիս էլ, բա մենակ եմ ապրում, չի՞ նշանակում, որ միայնակ եմ”,-համոզիչ ասում է զրուցակիցս` ցույց տալով բջջային հեռախոսը: “Մին-մին զանգում են, խոսում եմ, ասում եմ ձեզ լավ պահեք, ես հեչ”,-հանգիստ պատմում է 84-ամյա կինը:

“Ո՞ւմ ընտրեմ, բալա, մի խորհուրդ տուր”,-հարցնում է ինձ ու շարունակում. “Դե մեր ղեկավարին եմ ընտրելու: Երկար կյանք նրան, թող աշխատի երկար, իրա ժողովրդին էլ պահի”,-եզրափակեց Հրանուշ տատը: 

84-ամյա տատի մաղթանքները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ