28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական սպորտը քաղաքականացված է

image_15234

 ՛՛Հաշմանդամների՝ սպորտի հետ կապված հարցերը անլուծելի են մնում, մեր երկրում դոփում ենք տեղում և մեր երկրում առաջընթաց չնկատվեց՛՛,-այսօր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն ասաց ՛՛Փյունիկ՛՛ Հ/Կ ղեկավար  Հակոբ Աբրահամյանը: ՛՛Գուցե նրանից է, որ այս ոլորտը քաղաքականացված է մեկ այլ կուսակցության կողմից՛՛,-նկատեց նա: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ սպորտը պետք չէ քաղաքականացնել, և ինքը չի կարծում, որ մեր սպորտը քաղաքականացված է:  ՛՛Մենք պիտի սպորտը տարանջատենք քաղաքականությունից և մեկը մյուսի հետ չկապենք՛՛,-ընդգծեց Աբրահամյանը:

՛՛Փյունիկ՛՛-ի տնօրենը հավելեց նաև, որ յուրաքանյուր տարի ՀՀ բյուջեից հաշմանդամային սպորտին հատկացվում է մոտ ինը միլիոն դրամ: Իրենք դիմել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի այս տարի դիմեն 25 միլիոն դրամ, սակայն նախարարությունից ասել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ հարցի համար այդքան գումար տրամադրել: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ