17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գողի ինքնությունը ապշեցրեց. բոլորը ցնցված էին

Գրպանահատությունը և գողությունը բավականին նսեմ և արգահատելի երևույթներ են: Երևույթներ, որոնք, ցավոք սրտի, բավականին տարածված են մեր հասարակության մեջ: Գողությունը շատերի մոտ արթնացնում է հոգու ընդերքում թաքնված ագահության հրեշին: Շատերը այդ քայլին դիմում են, քանի որ հեշտ վաստակը հաճույք է տալիս: Բայց կա նաև գողության դիմողների մի զանգված, որ այդ աստիճանին իջնում է կարիքից դրդված:

Ահա այստեղ բնության մեջ միակ սոցիալական էակը՝ մարդը, գերի է դառնում ստամոքսին ու ստեղծված պայմաններին: Երեկ երթուղայինում հանդիպեցի գողության մի բացառիկ դեպք: Սա այն դեպքն էր, որ մտորելու լուրջ տեղիք տվեց: Ավտոբուսի մեջ անգամ կանգնելու տեղ չկար: Ուղևորները բավականին կիպ էին կանգնած:

Կնոջ ճիչը հանկարծակիի բերեց բոլորին: Ուղևորների ուշադրությունը սևեռվեց ավտոբուսի ետնադռների ուղղությամբ:  Բավականին լավ հագնված միջին տարիքի երիտասարդ կինը բղավում էր. «Դրամապանակս տարա՜ն, կանգնե՛ք`  հասնեմ գողի հետևից»: Վարորդը կանգնեցրեց ավտոբուսը: Կինը վազեց գողի հետևից, սակայն դատարկաձեռն հետ եկավ:

Այս ամբողջ պատմության մեջ ինձ ապշեցրեց ցավալի մի իրողություն: Դրամապանակի գողը երիտասարդ կին էր` մոտ մեկ տարեկան երեխան կրծքին սեղմած ….

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ