23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` Նատալին ապրեց

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

Շատ երկար եմ մտածել՝ գրել այս մասին, թե ոչ: Գրել եմ, հետո ջնջել: Ջնջելուց հետո նորից եմ գրել՝ նոր բառերով, բայց էլի եմ ջնջել: Ամեն անգամ, երբ մտածում էի՝ այ հիմա հրապարակում եմ, հիշում էի Ձեր՝ շնորհակալություններիս ի պատասխան հնչող «պատասխան-դատավճիռը»՝ «Շնորհակալություն պետք չէ, այ որ Նատալին առողջանա, մի օր ինձ հյուր կգաք»: Հիշում էի ու համակարգչի ստեղնաշարի «delete» կոճակը սեղմած՝ դրվագ առ դրվագ վերապրում հիվանդանոցի միջանցքներում լուսացրած գիշերները:

Իսկ գիշերները, այո, լուսացան: Անդուլ պայքարից հետո:

Նատալին առողջացավ, պարոն նախարար: Բայց դեռ չի կարող Ձեզ հյուր գալ. ոտքի երկաթները խանգարում են: Դեռ:

Ու այսօր ես գրում եմ: Եվ չեմ ջնջելու: Թեկուզ գիտեմ, որ խեթ՝ անհատակ համեստությունը դեմքի խիստ արտահայտությամբ քողարկող հայացք եք ձգելու:

2 բառ ունեմ ասելու: Ընդամենը: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Ու այս տարի ես Ձմեռ պապից էլ ոչինչ չեմ ուզում: 2016-ի նվերն ինձ ավելի շուտ նա բերեց. Նատալին ապրեց: Ապրեց Ձեր շնորհիվ: Ձեր՝ որպես բարի մարդու, պրոֆեսիոնալ բժշկի ու առողջապահության լավագույն նախարարի:

Այսքանը:

Պարզապես ՀՀ քաղաքացի՝ Արփի Հարությունյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ