20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եգիպտոսում անկարգություններ են. զոհվել է 8 մարդ /վիդեո/

Եգիպտական բանակի տանկերը ներխուժել են Սուեզ քաղաք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 2 կողմից էլ զոհեր կան, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Նավահանգստային քաղաքի ոստիկանությունը չի կարողացել միայն սեփական ուժեով ճնշել փողոցային անկարգությունները եւ ստիպված է եղել օգնություն խնդրել բանակից: Միայն այդ կերպ իշխանությունները հույս ունեն դադարեցնել արյունահեղությունը: Ըստ տեղի ԶԼՄ-ների` նախօրեին Սուեզում 8 մարդ է զոհվել, որից մեկը ոստիկան է: Մարդիկ հիմնականում հրազենային կրակոցների հետեւանքով են զրկվել կյանքից: 

Ընդհանուր առմամբ շուրջ 500 մարդ է տուժել երկրում տեղի ունեցող անկարգությունների հետեւանքով: Բողոքների նոր ալիքը բարձրացավ երկրում` հեղափոխության 2-դ տարելիցի օրը, որի արդյունքում տապալվեց Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի վարչակարգը: Բողոքի ակցիաներ են տեղի ունենում ողջ երկրում: Ցուցարարները մեղադրում են գործող նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ “Մուսուլման եղբայրներ” շարժմանը` հեղափոխության ժամանակ տրված խոստումները չկատարելու համար:

Չնայած իր երկրում տիրող իրավիճակին, նախագահ Մուհամեդ Մուրսին այսօր մեկնել է Եթովպիա` մասնակցելու Աֆրիկյան միության գագաթաժողովին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ