24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շփման գծում շարունակվել են զինված բախումները

Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ լրատվական ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ /8 արկ/, 60 և 82 միլիմետրանոց ականանետեր /16 արկ/, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ