19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը։

Նա նշեց, որ այս հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ։

«Ադրբեջանում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Այստեղ խիստ մտահոգված են տնտեսական ու սոցիալական պարտավորությունների իրականացման բարդությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրենց ապակառուցողական ու սադրիչ գործողությունների համար»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանը նշեց, որ այս տեմպերով Ադրբեջանն ավելի է վնասելու բոլոր հնարավորությունները, որոնք կարող են իրենց հույս տալ խաղաղ բանակցային գործընթացում ինչ-որ մի բան շահելու։

«Այս խնդիրը ռազմական լուծում ուղղակի չունի, ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու»,-ասաց Արտակ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ