18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեւոնից “ատչյոտ” են ուզելու. 168 ժամ

ՀԱԿ-ում տիրող հարաբերական անդորրը միայն թվացյալ է: Այդ կառույցին մաս կազմող կուսակցությունների եւ անհատների մեծ մասը չնայած դժգոհ է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումից՝ դա գնահատելով որպես պայքարից հրաժարվելու քայլ, սակայն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններ կամ գործողություններ անելուց: Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը:

 “Մեր տեղեկություններով, ՀԱԿ մի քանի անդամներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը, Վարդան Մալխասյանը, Վաղարշակ Հարությունյանը, մտադիր են նախագահական ընտրություններից հետո “հաշիվ պահանջել” ՀԱԿ ղեկավարությունից, այդ թվում` Լեւոն Տեր-Պետրոսյանից, համարելով, որ չառաջադրվելու նրա հիմնավորումներն արժանահավատ եւ լուրջ չեն: Նրանք պահանջում են, որ իրենց ավելի կոնկրետ եւ հանգամանալից պարզաբանում տրվի ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման, այլ նաեւ ընտրություններին որեւէ այլ թեկնածուով չմասնակցելու որոշման վերաբերյալ: Վերոնշյալ գործիչներին կարող են միանալ նաեւ Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Գառնիկ Մարգարյանը:

Կոնգրեսը մինչեւ այժմ մի պատասխան ուներ այս մարդկանց. եթե ՀԱԿ ընդունած որոշումները ձեզ դուր չեն գալիս, կարող եք հեռանալ:

Բայց վերը նշված գործիչները համարում են, որ արդեն եկել է նման ձեւակերպում ներկայացնելու իրենց ժամանակը. “Դուք ձախողվել եք եւ պետք է հեռանաք»: Ինչպես հայտնի է՝ Հայ ազգային կոնգրեսը՝ որպես իրավաբանական միավորում, գրանցված չէ, եւ դե յուրե նման կառույց գոյություն չունի: Եթե վերոնշյալ անձինք եւ կուսակցությունները միավորվեն, նրանք կարող են հայտարարել, որ ՀԱԿ-ն այլեւս իրենք են եւ ոչ թե՝ Լեւոն Զուրաբյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ