25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Աշոտյան-Րաֆֆի պայքարը թեժանում է

image_15187

ԿԳՆ Արմեն Աշոտյանի և ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի միմյանց ուղղված մեղադրանքն ու պահանջները շարունակվում են: Նախարարը Ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն  է արել:

՛՛Ծանոթացա Րաֆֆիի այսօրվա ասուլիսի նյութերին:
Զարմանալի է: 
Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը:
Դա բավական չէ, դեռ իրեն էլ վեր է դասում Հայաստանի օրենքներից:
Ուստի, Րաֆֆիի գնահատականները իմ բարոյականության մասին, ստի մեջ մեղադրանքները և հրաժարականիս պահանջը թողնում եմ անպատասխան:

Հավելեմ, որ Րաֆֆին ոչ միայն կոպտորեն խախտել է օրենքը, այլև բավարար խիզախություն չունի այդ արձանագրված փաստը ընդունելու համար:

Իսկ այս բանավեճին “թամաշա” անողները, հուզամ համոզվեցին, որ Րաֆֆին “իշխանական” թեկնածու չէ՛՛:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Աշոտյանը գրել էր, որ Հովհաննիսյանն իր քարոզարշավի շրջանակներում այցելել է ՀՊՄՀ, ինչն անթույլատրելի է: Երեկ ասուլիսին, անդրադառնալով այս գրառմանը, նախագահի թեկնածուն ասել էր. ՛՛Ես երեկ գնացել եմ Ազգային գրադարան և երեք համալսարաններ՝ ներկայացնելու համար իմ որդու գիրքը: Դա ես ներկայացրի գրադարանավարներին ու ասացի բարի ընտրություն, այդտեղ ինչ քարոզչություն կա՛՛:

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ