29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Խորտակված կյանքեր. ցմահ դատապարտյալի մայրը պատրաստ է

31154

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այս պահին 32 են: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Վերջինս ընդգծեց, որ հացադուլավոր ցմահ դատապարտյալների առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանք պատշաճ բուժզզնում են ստանում:

Տաքսու վարորդի սպանության, ինչպես նաև երկու դանակահարությունների համար ցմահ դատապարտված Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստ է միանալ որդուն:

«Այլընտրանք չկա, տղայիս կյանքը խորտակված է, ու մենք ուզում ենք գոնե հույսի մի կետ գտնել»,-ասաց Մարտիրոսյանը: Ցմահ դատապարտյալների հարազատները շարունակում են բողոքի ակցիաները: Հաջորդ ակցիան կլինի Նախագահական նստավայրի մոտ.

«Դիմում ենք գրել ու պատասխան չկա: Ինչքա՞ն կարելի է այսպես»,-ցմահ դատապարտյալի մայրը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ