25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

”Կարող եմ հստակ ասել, որ իմ տղային սպանողը եղել է Մարտին Ջհանգիրյանը”

”Մենք դարձել ենք փաստաբան, իրավաբան, քննիչ, մեր երեխաների գործերը արդեն 5-6 տարի դատարաններում է և մինչ օրս  վերջնական պատասխան մենք չենք ստացել”:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասացին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից յուրաքանչյուրը մեկ անգամ ևս ներկայացրեց որդիների մահվան հանգամանքների վերաբերյալ տվյալները:  

Բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հստակ գիտի, թե իր երեխային ով է սպանել, քանի որ դեպքից մի քանի օր առաջ տղան հեռախոսով գաղտնիք է հայտնել մորը:

”Զանգեցի, ասեցի Արթուր ջան, ոնց ես, ասեց, բա մամ լավ եմ: Էհ, մամ, չգիտես այստեղ ինչեր է կատարվում:  Մարտին Ջհանգիրյանը  թուրքերի հետ նարկոտիկների առք ու վաճառք է անում: Ասեցի ի՞նչ ես խոսում Արթուր ջան,  հեռախոսով, կլսեն”:  

Ըստ Իրինա Ղազարյանի` Մարտին  Ջհանգիրյանը  ամսի 14-ին  երեկոյան խոսում  է տղայի հետ, իսկ արդեն 17-ի  երեկոյան զինկոմիսարիատից զանգում  ասում են , որ ձեր տղային բերել են: ”Կարող եմ հստակ ասել, որ իմ տղային սպանողը եղել է Մարտին Ջհանգիրյանը”:

 Ծնողներին ասել են ,որ Ձեր տղան ուռուցք ունի, բայց ծնողները տեսել են  շորերի վրայի արյունը, շրթունքները սոսնձած է եղել, իսկ ականջը կապտած”:

Զոհված Արայիկ Ավետիսյանի մայրն էլ՝ Անահիտ Մկրտչյանը համոզված է ու ապացուցում է, որ իր որդուն անզգուշությամբ չեն սպանել, այլ դիտմամբ՝ ընդամենը 100 դոլարի համար:

”Շատ մանրամասներ չեմ ներկայացնում միայն կարող եմ ասել, որ 9քմ տարածքում 5 հոգու ներկայությամբ  իմ  որդուն սպանել է Վայքի զորամասի առաջին գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը”:

Քրեական գործում բազմաթիվ հակասություններ կան, որոնց նախաքննական մարմինը բացատրություն մինչ օրս չի տալիս: 20-ից ավելի քննիչներ են փոխվել, դատավորներ, բայց անարդյունք: Արտյոմ Խաչատրյանի ցուցմունքի համաձայն` գումարտակի հրամանատարը Արայիկին կանչել է ու ասել, որ տուն էիր գնացել ինչի՞ ամբողջ փողը չբերեցիր, ասել է՝ տնեցիք չունեին: Ես իրեն կարողացել էի տալ 15 հազ. դրամ:

Ականատես վկան պատմել է, որ հրամատարը հանել է  գրպանից ատրճանակը, երկու անգամ հարվածել Արայիկի գլխին ու ասել`” խփելը վրադ էժան չի նստի”, մի քայլ ետ գնացել ու կրակել է :

”Իմ ասածները ես կարող եմ թղթաբանությամբ ներկայացնել, այն ինչ ասում եմ  իրենց կազմած քրեական գործի շրջանակներից’ է’,- ասում է զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, ու հավելում.

”Պաշտպանության նախարարը ասում է, որ նա շատ պարտաճանաչ հրամատար է,(Խոսքը Վայքի զորամասի առաջին գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանի մասին է-խմբ.), իսկ կողմնակի տեղեկություններ են ինձ հասնում, որ ասում են` ինչ ե՞ք ուզում, մեր զինակից ընկերներին դատապարտե՞նք”:

Բոլոր ծնողները ներկայացնելով իրենց որդիների պատմությունը միաբերան նշեցին. ”ՊՆ-ում  իրենց ասում են ամեն ինչ Աղվան Հովսեփյանի ձեռքին է, բայց Աղվան Հովսեփյանը ոչինչ չի անում” :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ