19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լիլուին տարել են ոստիկանությո՞ւն

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին: Վերջիններս ժամը 06.00-ին հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ ‘Նիսան’ մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝  մեծ արագությամբ երթևեկելով Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ըստ շրջանառվող լուրերի` վարորդը երգչուհի Լիլուն է եղել:

Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանությունից ասացին, որ իրենք չեն ճանաչել երգչուհուն և չեն կարող պաշտոնապես հայտարարել, որ վարորդը Լիլուն է եղել: Փորձեցինք լուրը ճշտել  հենց երգչուհուց:

Սակայն վերջինիս զբաղվածության պատճառով չկարողացանք խոսել նրա հետ: Փոխարենը խոսեցինք տղայի հետ, ով ներկայացավ որպես երգչուհու եղբայր: Նա մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին:

Նշենք, որ ոստիկանությունը պարզում է հանգամանքները: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ