25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեսախցիկները կաշառքին չեն խանգարում. Հրապարակ

Բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի լուծումներից մեկն էլ համարվեց  քննական սենյակներում տեսախցիկներ տեղադրելը: Դրան գումարվեցին նաեւ միկրոֆոնները, որպեսզի ուսանողի պատասխանը պարզ հնչի, որոշ տեղերում  նույնիսկ փոքրիկ միկրոֆոն են փակցնում հագուստին: Սակայն ցանկացած մեթոդ մեզանում չի գործում, քանի որ հայոց հնարամտությունը  սահմաններ չի ճանաչում: Իսկ սա այն դեպքն էր, որ նույնիսկ հնարամտության կարիք չկար, ընդամենը պետք է կաշառքը հասցեատիրոջը հանձնել մինչեւ քննասենյակ մտնելը: Եվ ուրեմն, ո՞ւմ են պետք այս խեղկատակությունները: Հարցնում է “Հրապարակ”-ն ու շարունակում.”Դասախոսները այն բացատրում են ոչ թե կաշառքը կանխելու ցանկությամբ, այլ նրանով,որ այս տեսագրությունները հնարավորություն կտան ուսանողին բավարար գնահատական չստանալու դեպքում ապացուցել, որ ինքը պատասխանել է: Բայց պարզվում է՝ սա էլ “եղանակ չի փոխում”, եւ ավանդական ձեւով գնահատական ստանալու պրակտիկան շարունակվում է: Սակայն փոխարենը՝ այդ ձայնագրությունների պատճառով զավեշտալի  դեպքեր են տեղի ունենում: Օրերս Մանկավարժական համալսարանում հեռակայող մի ուսանողուհի քննասենյակից խուճապահար փախուստի է դիմել: Տեսախցիկների առկայությունը նրան այնպես է շփոթեցրել, որ, պատասխանը կիսատ թողած, դուրս է վազել լ սարանից:  

Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ նման դեպքեր հաճախ են լինում, երբ ուսանողներն իրենց տեսաձայնագրելու փաստից   լարվում են, շփոթվում եւ չեն կարողանում անկաշկանդ պատասխանել հարցերին: Բայց  կարծես թե սա չի անհանգստացնում  ռեկտորներին ու դասախոսական կազմին: Մանավանդ, որ սա չի խանգարում փող աշխատելուն”: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ