17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն` ողջ կազմով. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ին  հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաեւ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով եւս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:

Երեկ Վարդան Վարդանյանին թերթը հարցրել է, թե ինչու՞ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Վարդանյանը պատասխանել է. “Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը”:

Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չի հաջողվել ստանալ, նա խորհրդակցության էր, իսկ ավելի ուշ, անհասանելի դարձավ: Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականները, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանց, սատարելու են Սերժ Սարգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ