28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

“Կյանքի խոսք”-ի հետեւորդ ռեփերը չի հասկանում շարականները. Ժողովուրդ

image_1642

Երիտասարդ ռեփեր Հրագ Սիմոնյանը  “Ժողովուրդ”-ի հետ զրույցում չի հերքել, որ ինքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության հետեւորդ է`բացատրելով, թե ինչու է ընտրել այդ ճանապարհը.”Ես չեմ կարող գնալ Առաքելական ու էդ անհասկանալի լեզվով շարականը լսել, չեմ հասկանում: Մի անգամ էլ ինձ հրավիրել էին Հայ առաքելական եկեղեցի` քարոզի, ու ինչ խոսեց քահանան, ես չհասկացա: Պարզ լեզվով չէր խոսում”:

Երիտասարդը նաեւ առաջարկեց մեր հոգեւոր առաջնորդին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի “Աստվածաշնչի” զանգվածային ընթերցում կազմակերպի ու երիտասարդ սերնդին մատուցի “Աստվածաշունչը եկեղեցու մեկնաբանությամբ:

Թերթի հարցին, թե որն է իր գաղտնիքը, որ հեռուստաընկերությունները երիտասարդ ռեփերի առաջ դուռ չեն փակում, կրկին անկեղծ պատասխան տվեց. “Փողին մուննաթ”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ