20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրահանգավորեց ոստիկան Գագոն. բախում Ազատության հրապարակում /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել նստացույց իրականացնող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների և ոստիկանների միջև: Այդ մասին Ազատության հրապարակում հրաիրված ասուլիսին հայտարարեց ՀԽ անդամ Հարություն Աղլամանյանը:

Ոստիկանները պահանջել են հեռացնել` « չաղտոտել տարածքը» պահանջով պաստառը:

Առանց օրենքին հղում անելու ոստիկանները պոկել են գրությունը` պատճառաբանելով, թե տարածքը մշակութային է. « Մշակութային տարածքում հեծանիվներ են վարձույթով տալիս: Մարդիկ ընկնում ու վնասվում են հաճախ, բայց էստեղից ոստիկանները իմ տեղեկությամբ օգուտ ունեն: Այդ գումարները կոնկրետ մտնում են բարձրաստիճան ոստիկանների գրպանը»,-նշեց Աղլամանյանը:

Ակտիվիստի խոսքով՝ հատկանշական է այն, որ ոչ թե շարքային ոստիկանն է որոշել հեռացնել գրությունը, այլ հրահանգավորվել է լեյտենանտ Գագոյից:

Հեռվում կանգնած ոստիկանը ընդմիջեց` «ավագ լեյտենան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ