19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պարոն Լիսկա չի, պարոն Խաչատրյան ա». վիճաբանություն Կապանում

Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության մարզային առաջին հանդիպումը: «Ժառանգություն» կուսակցութայն նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակում են քաղաքացիական առաջին ժողովը, որի օրակարգում է երկու հարց: «Առաջինը ՝ ընտրությունը գողացած, կեղծած Սերժ Սարգսյանի ազատ արձակումը իր բռնազավթած առոթից, եւ երկրորդը՝ մինչեւ արտահերթ արդար նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ ժողովրդի վստահության կառավարության կազմավորումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:  Այս մասին գրում է armtimes.com-ը:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սյունիքում չեն գործում ազգային իշխանությունները եւ խնդիր է առաջանում ձեւավորել ազգային իշխանություններ. «Կարեղ ենք ասել, որ Սյունիքը չունի մարզպետ, Լիսկան Սյունիքի մարզի մարզպետը չէ»,- հայտարարեց Զարուհի Փոսանջյանը եւ  Կապանի հրապարակում հավաքված որոշ քաղաքացիներ անմիջապես հակադարձեցին նրան. «Մի րոպե, ավել պակաս խոսում ես, չի կարելի»:

Նրանք փորձեցին մատենալ հարթակին եւ «Նոր Հայաստան»-ի անդամների հետ վիճաբանություն սկսվեց, սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Պարոն Լիսկային պետք է ճանապարհ դնենք»: Նրան կրկին հակադարձեցին.«Պարոն Լիսկա չի, պարոն Խաչատրյան ա»: Վիճաբանությանը միջամտեց Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ փորձելով հանդարտեցնել կրքերը:

Հրապարակումն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ