19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում

Օրերս Թուրքմենստանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահի առաջին օգնական Իսհաք Ջիհանգիրիի միջև, գրում է Ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում Իրանի դրոշը չի տեղադրվել, իսկ Էրդողանի և Ջիհանգիրիի աթոռները նկատելիորեն տարբեր են եղել: Ընդամենը 20 րոպե տևած այս հանդիպումն արագորեն դարձել է իրանական մամուլի քննադատության առարկան: Հանդիպման ժամանակ երկու պաշտոնյաներին ցուցաբերված ակնառու խտրական վերաբերմունքը, ինչպես նաև Էրդողանի կեցվածքը, իրանական մամուլը մեկնաբանել է որպես Իրանին ուղղված վիրավորանք:

Իրանական իշխանություններին մոտ կանգնած «İSNA» լրատվական գործակալությունը հրապարակել է թեմայի վերաբերյալ մի պետական պաշտոնյաի մեկնաբանությունները: Պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, նշել է, որ Իրանը կարող է վրեժխնդիր լինել նման վերաբերմունքի համար:

Մամուլում տեղ գտած քննադատությունների կապակցությամբ պարզաբանում է այն հանգամանքին, որ Էրդողանն ու Ջիհանգիրին տարբեր քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու նման պարագայում Իրանի դրոշի բացակայությունը լիովին համապատասխանում է քաղաքական էթիկայի կանոններին:

Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել Ջիհանգիրիին՝ իրանական մամուլում իր ընտանիքի վերաբերյալ տեղ գտած հրապարակումների առթիվ և պահանջել փոխել այդ մոտեցումը:

Իի պատասխան Ջիհանգիրին նշել է, որ իրանական մամուլը չի գտնվում պետության ենթակայության տակ. «Մամուլում տեղ են գտնում նաև Իրանի կառավարությանը քննադատող հրապարակումներ: Իրանցի պաշտոնյաները Թուրքիայի մասին որևէ հայտարարություն չեն արել, մինչդեռ մի շարք թուրք պետական պաշտոնյաներ Իրանի մասին բացասական և սխալ արտահայտություններ են հնչեցնում»,- նկատել է տվել է Իրանի նախագահի օգնականը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ