20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստացել է Ռոբերտ Քոչարյանից. Առավոտ

Թերթը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվել է` ինչ է մտածում ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանի ` ՀՀ նախագահի մրցանակի դափնեկրի կոչումից հրաժարվելու վերաբերյալ:

“Եթե Կարապետ Հարությունյանը իսկական գիտնական է եւ այդ մրցանակը ստացել է իսկական գիտական ջանքեր թափելու արդյունքում ստացված աշխատանքների համար, ես չեմ տեսնում պատճառը, որ նա այդ մրցանակը հետ տա: Դա առաջին: Եւ երկրորդ, եթե չեմ սխալվում, նա այդ մրցանակը ստացել է ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք, այլ այն ժամանակ, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը”,-հավելել է Ռադիկ Մարտիրոսյանը` գիտնականի անուն-ազգանունը սխալ արտաբերելով:

Հարցին` միթե նախագահի անձը նշանակություն ունի, չէ որ պետական պարգեւներն ու մրցանակները երկրինն են, ԳԱԱ նախագահը պատասխանել է. “Ունի, ինչու չէ … կարող է մի նախագահի գործողությունների վերաբերյալ մի գիտնական դրական վերաբերմունք ունենա, մեկ ուրիշ նախագահի նկատմամբ լրիվ այլ վերաբերմունք: Էնպես որ` դա կարեւոր է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ