24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբաման հաղթել է Ռոմնիին վերջին բանավեճում /վիդեո/

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նախագահի թեկնածուների վերջին` 3-րդ հեռուստաբանավեճում, ինչի շնորհիվ ապահովեց իրեն դեռեւս չկողմնորոշված ընտրողների քվեներով, հաղորդում է “РИА Новости”-ն:

Բանավեճը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում, որը վճռորոշ է համարվում քվեարկության համար: 3-րդ բանավեճի թեման էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Նախորդ 2 բանավեճերի արդյուքնում թեկնածուները “ոչ-ոքի” էին գրանցել: Ռոմնին հաղթեց ներքին քաղաքականության թեմայով բանավեճում, իսկ Օբաման` արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող` հանդիսատեսի հարցադրումների փուլում:

Վերջին փուլում Օբաման անհամեմատ ավելի ինքնավստահ է եղել` չվախենալով մեղադրել հակառակորդին այս կամ այն հարցի շուրջ միասնական դիրքորոշում ցուցաբերելու անկարողության մեջ: Նախագահը շարունակել է նախորդ բանավեճերի “ռազմավարությունը”, երբ նրան հաջողվեց հաղթել նաեւ “ագրեսիվ պահվածքի” հաշվին: Այս անգամ եւս Օբաման չի ամաչել ընդհատել Ռոմնիին, իսկ նրա հարցերին պատասխանել է քմծիծաղով:

3 հեռուստաբանավեճերի արդյունքում Օբաման կարող է ընտրություններին ընդառաջ գնալ վստահորեն: Ընտրություններին մնացած հաշված օրերի ընթացքում դեմոկրատ նախագահի նախընտրական շտաբը մտադիր է աշխատել այն նահանգների վրա, որոնց բնակչությունը հավասարապես է քվեարկում թե դեմոկրատների, թե հանրապետականների օգտին: Հենց այդ նահանգներում տարվող աշխատանքների արդյունքներից էլ կախված են ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Նախագահական աթոռի համար պայքար կմղեն գործող նախագահ Բարաք Օբաման եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ