25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆին ժամադրեց Սյունիքի մարզպետին /վիդեո/

«Մեր պայքարը իշխանափոխության համար չէ, այլ ժողովրդին իր Սահմանադրական իշխանությունը վերադարձնելու համար: Ոչ թե կրիտիկական զանգված հավաքելու համար, որ ինչ որ մեկը չարախնդա, թե այսօր շատ եք ու մյուս օրը քիչ, այլ արդարության պայքար է»,-այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը բառացի շեշետեց, որ թող ժողովրդին ոչխարի տեղ չդնեն ու քանակով հաշվեն, քանի որ Ազատության հրապարակ եկող ամեն անձ մի գերդաստան է, մի զինվոր է և մի ուժ է:

Հովհաննիսյանը կրկին անգամ ընդգծեց, որ վաղը՝ դեկտեմբերի 16-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության փրկության ճակատաի անդամները, հանձինս Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի և իրեն վաղը հանդիպում են ունենալու Սյունիքի մարզում:

Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանի հրապարակ հրավիրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ