19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել»

Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ «Նոր Հայաստան» շարժումը պատրաստվում է այցելել Սյունիքի մարզ:

«Գնում ենք Լիսկային ասելու, որ իր վայրագությունը չենք ընդունում և գնում ենք, որ իրեն դուրս հանենք Սյունիքի մարզից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, գալու ենք քեզ այդտեղից դուրս հանելու»,- ասաց Փոստանջյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց պատգամավորին խոսել թեմայի շուրջ: Նաղդալյանն ասաց, որ Փոստանջյանին հայտարարության համար ժամ կտա, սակայն Փոստանջյանը շարունակեց պնդել, թե ՀՀԿ-ն դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ վայրագություններ է արել:

«ՀՀԿ-ն որևէ մեկի վրա չի հարձակվում, Դուք որևէ իրավունք չունեք նման հայտարարություն անելու, մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր է: Ես հասկանում եմ, որ Ձեզ միայն դա է մնացել, ապավինեք սին, դատարկ մտայնություններին»,- Նաղդալյանն անջատեց Փոստանջյանի խոսափողը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ