25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

”Թալանել են”.գործարանի բաժնետերերի բողոքը /վիդեո, ֆոտո/

Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց պահանջն է`  գործարանը ետ վերադարձնի իրենց բաժնեմասերը, որոնք իրենք երբևէ չեն ստացել: Բաժնետեր Սաշա Բաղոյանի խոսքով` ինքը երեք միլիոն դրամին համարժեք բաժնետոմսեր ունի: ”Թանկարժեք սարքավորումներ ունենք, որոնք քանդել ու վաճառել են, իննսունինը թվականին մեկ անգամ ժողով է գումարվել ու վերջ”-բողոքեց Բաղոյանը:

Մեկ այլ բաժնետեր` Ռեմյուր Աղաջանյանն էլ պնդում է, որ գործարանը պետք է իր բաժնետոմսերը վերահաշվարկի և իր բաժնեմասը ետ վերադարձնի:  ”Թալանել են, ինչ անում են, իրենց գործն է, 460 հազար դրամի է իմը”,-ասաց:

Մեզ հետ զրույցում գործարանի փոխնախագահ Վահան Տերունյանն ասաց, որ այդ բաժնետոմսերը նրանք չեն գնել, տարիներ առաջ, երբ գործարանը սեփականաշնորհվել է, դրանք անվճար հատկացվել են:

”Մենք իրենց ոչ մի բան պարտք չենք, ոչ մեկ ոչ մեկին` ոչ մի բան պարտք չէ”,-ասաց նա: Տերունյանի խոսքով` իրենք միայն մեկ անգամ են շահութաբաժին հատկացրել: ”Եթե շահույթ գոյանա, մենք պետք է շահութաբաժին բաշխենք` ըստ բաժնետոմսերի քանակի, մենք հնարավորություն չենք ունեցել շահութաբաժին տալու, քանի որ ինչ եկամուտ մնում է, բոլորը ներդրվում է գործարանի զարգացման համար ու բաժնետերերի ժողովը հաստատում է դա”,-եզրափակեց գործարանի փոխնախագահը: Նա նաև նշեց, որ  բաժնետեր Սաշա Բաղոյանը նույնիսկ դիմել է դատարան և պարտվել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ