25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ու՞մ խաղերն եք խաղում. Բագրատյանը` էպոսագետին

”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի  նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը պատասխանել է նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի` իր նկատմամբ արված քննադատություններին:
”Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ավելին` ժամանակին այդ եկամուտները եւ դրանցից բյուջե մուծված անդորրագրերի պատճենները հրապարակել է մամուլով: Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ <Marlboro>-ի մասին է խոսքը: Կոնյակի մասին: Նախ` մի ուղղում, Հրանտ Բագրատյանը խոսել է ոչ թե կոնյակի, այլ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների հավաքածուի մասին: Սույն թեկնածուն արդյո՞ք գիտակցում է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը) եւ արդյո՞ք նա հասկանում է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում <Պեռնո Ռիկար> ընկերությունում աշխատելու ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն: Հետաքրքիր է` ինչու՞ հենց Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածունե՞րը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ