25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրախախտումների հիման վրա հարուցվել է 12 քրեական գործ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ:

Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:

Ենթադրյալ խախտումների պատկերն ըստ տարածքների հետևյալն է՝

Կենտրոն և Նորք-Մարաշ 28
Ավան և Նոր Նորք 25
Մալաթիա-Սեբաստիա 22
Արաբկիր 15
Աջափնյակ և Դավթաշեն 11
Քանաքեռ-Զեյթուն 10
Շենգավիթ 8
Էրեբունի և Նուբարաշեն 5

Շիրակ 20
Կոտայք 20
Լոռի 16
Արագածոտն 7
Արարատ 4
Սյունիք 3
Վայոց ձոր 3
Գեղարքունիք 3
Արմավիր 1
Տավուշ 0

ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում (92.1%) անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:
2015թ. դեկտեմբերի 13-ի դրույթամբ՝  հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է  գտնվում 49 նյութ:

12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում:

Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն:

Հարուցված քրեական գործերի թվային պատկերն՝ ըստ տարածքների հետևյալն է.

Երևան քաղաք՝

Կենտրոն և Նորք-Մարաշ – 5 քրեական գործ (թիվ 10/15, 10/14, 10/20, 9/12- ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված, 9/16 ընտրատեղամաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

Ավան և Նոր Նորք – 1 քրեական գործ (թիվ 2/32 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Մալաթիա-Սեբաստիա –  1 քրեական գործ  (թիվ 8/08 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Շենգավիթ – 1 քրեական գործ  (թիվ 11/03 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Մարզեր

Կոտայք – 1 քրեական գործ (թիվ 26/29 ընտրատեղամաս  – ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),
Լոռի – 2 քրեական գործ (թիվ 30/21, թիվ 29/25 ընտրատեղամաս – ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),
Վայոց ձոր-  1 քրեական գործ  (թիվ 39/39 ընտրատեղամաս, ՀՀ քրեական  օրենսգրքի 153-րդ   հոդված/:

ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով հարուցված 2 քրեական գործերը և 3 նյութ ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ