20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կոշտը նստել քարի դարդն է լացում». Վարդան Այվազյանը՝ Ազատ Արշակյանին

«Լուրջ, տիտանական, մանրակրկիտ աշխատանքի սկիզբ է դրվել: Մենք ընդունեցինք Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ու իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` անդրադառնալով «այո» և «ոչ»-ի 21 օրյա ռեալթի շոուին նշեց, որ դա երկու ճակատներին տվեց իրար հասկանալու հնարավորություն և նաև դրա կարիքը շատ կար. «Միմյանց հետ շփվելու և նաև միասին բնակչության հետ շփվելու կարիքը շատ կար: Ես զգում էի այդ պակասը»,-նշեց Այվազյանը:

Ընդդիմադիր, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց, որ նախաձեռնությունը լավն էր, սակայն եղան բացեր, որոնք այդպես էլ չշտկվեցին.  «Մրցակցության բացակայության պակաս կար, սա մի տեսակ զգալի էր: Քանի որ ՀՀԿ-ն իրենից դուրս մրցակից չթողեց»:

Արշակյանը կետ առ կետ թվեց բացթողումները և հղումներ անել Սահմանադրական փաթեթի հոդվածներին:

«Կոշտը նստել քարի դարդն է լացում»,-արձագանքեց Վարդան Այվազյանը, ով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված փաթեթի հոդվածներին անդրադառնալու կարիք չի տեսնում:

«Որևէ մեկը մեզ չառաջարկեց, թե այս Սահմանադրության մեջ կոնկրետ ինչը դուր չի գալիս: Մենք ասում ենք քայլերի հաջորդականություն: Ցավոք սրտի, «ոչ»-ը չի ասում՝« ոչ»-ից հետո ինչ քայլեր է տեսնում:

«Դուք իրար կոչնչացնեք»,-շարունակեց Արշակյանը:

Վարդան Այվազյանը փոխանցեց իր հարազատ կուսակցության կոչը.

«Դե ֆակտո ունենք իրավունքի ուժ ունեցող Սահմանադրություն: Եկեք մենք միասնական լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր բոլորի առջև»:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ